Սա արդարության և իրավունքի հաղթանակ է․ Ռուբեն Մելիքյան
Իրավունք
18:29 02/05/2025
Հայաստան

Սա արդարության և իրավունքի հաղթանակ է․ Ռուբեն Մելիքյան

«Սա արդարության և իրավունքի հաղթանակ է»,- այս մասին «Իմնեմնիմի»-ի գործով դատական այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանն այն որակեց նաև  հույսի հաղթանակ։

«Հայաստանում, ի վերջո, մենք ունենալու ենք մեր երեխաներին արժանի իրավական պետություն այն տեսանկյունից, որ մարդկանց նկատմամբ չկիրառվի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով հարկադրանք։ Ունենալու ենք դատարաններ, որոնց որ վստահելու ենք բոլորս։ Դա հույսի հաղթանակն է, անձնական հաղթանակ չեմ համարում»,- ասաց Մելիքյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝  Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործը, այն գործերից է, որը դարձել է կարևոր ցուցիչ ՝ նաև միջազգային կառույցների համար։

Մեշիքյանը մեջբերեց միջազգային կառուցի՝ 2-3 օր առաջ հրապարակած զեկույցը, որը չի շրջանցել նաև վերոշված գործը։

  «Ես, օրինակ, բազմաթիվ բացեր եմ էդտեղ տեսնում, բազմաթիվ բացեր եմ տեսնում, բազմաթիվ մարդկանց գործերի մասին այդտեղ խոսք չկա, բայց այս  գործի մասին խոսք կա։  Կարծում եմ՝ արևմտյան արժեքները հասկացող մարդկանց համար այս գործը , մեղմ ասած, մի փոքր է տարօրինակ է՝ այն առումով, որ  առհասարակ գոյություն ուներ։ Այն կյանքի, իրավունքի իրավական տրամաբանության մեջ չէր, մաքուր քաղաքական հետապնդում էր, որը բացառապես պայմանավորված էր «Իմնեմնիմի» հաղորդման և անձամբ Նարեկ Սամսոնյանի, անձամբ Վազգեն Սաղաթելյանի, էսպես ասած, ընդդիմադիր գործունեությամբ։  Նրանով, որ հնարավոր է հա այս հարթակը օգտագործելով ճշմարտություն ներկայացնել, բացահայտել քարոզչական բազմաթիվ կեղծիքներ, և պիտի, այնուհանդերձ, ասել այն հայտնի խոսքը, որ այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ»,-ընդգծեց Մելիքյանը։

Անդրադառնալով այս գործի հետագա ընթացքին, Մելիքյանը նշեց, որ վարույթը դեռ չի ավարտվել։

«Սա, մեղմ ասած, դեռ վերջը չէ։ Նախ՝ այս վարույթը դեռ չի ավարտվել այս դատարանում, մենք դեռ ունենք լրացուցիչ դատալսումներ։ Այն լինում է ոչ միայն մեղադրական, այլև արդարացման վերդիկտից հետո, մենք պետք է քննարկենք, հասկանանք, ինչ-որ պահանջներ ունենք, թե՞ չունենք, որից հետո, երբ կլինի արդեն դատավճիռը, կծանոթանանք դատավճռին։ Վստահ ենք, որ նաև դատախազությունը կծանոթանա և կարծում ենք, որ դատախազությունը մեծ հավանականությամբ կբողոքարկի։ Այս դեպքում նորից կունենանք  քննարկում, յաս անգամ արդեն վերաքննիչ դատարանում»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա արդարության և իրավունքի հաղթանակ է․ Ռուբեն Մելիքյան